Դատելով պաշտոնական տեղեկություններից՝ Հայաստանի արդյունաբերությունը նոր տարին անհաջող է սկսել. հունվարին արտադրանքի ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 3,3 տոկոսով: Լեռնահանքային արդյունաբերության անկումը կազմել է 2,7 տոկոս, վերամշակող արդյունաբերության անկումը՝ 7,7 տոկոս: Վերջինում առավել նշանակալի է է սննուդնի հատվածում ծավալի կրճատումը՝ 20,0 տոկոս:

Այսպիսին է պատկերը պաշտոնական տեղեկությունների համաձայն: Սակայն ցուցանիշների համակարգում կայն հակասությունների: Եթե  արդյունաբերական արտադրանքի ծավալի դինամիկան հաշվարկենք արդի գներով, թիվը կկազմի 92,1 տոկոս:

Պաշտոնական հաշվետվությունում նույն այդ ցուցանիշն ըստ ֆիզիկական ծավալի կազմում է 96,7 տոկոս: Սակայն սա հնարավոր է միայն այն դեպքում, եթե արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը սահմանից 100 տոկոսով ցածր է:

Հունվարին «արդյունաբերական արտադրանքի արտադրողներ» գների ինդեքսը կազմել է 105,5 տոկոս: Եթե սա հաշվի առնենք, ապա ֆիզիկական ծավալի տեմպը կկազմի 87,3 տոկոս: Անկումն այդ դեպքում կկազմի 12,7 տոկոս: Նման մեծ տարբերությունը կարող է միայն տեխնիկական սխալի հետեւանք լինել:

Վաղուց նկատելի է, որ պաշտոնական վիճակագրությունը հաճախ «ուղղում է» հիմնական ցուցանիշները: Հասկանալի է, որ օպերատից տվյալների ուղղումն ըստ էության օբյեկտիվ գործընթաց է: Սակայն այդ «ուղղումը» նման է մանրածախ առեւտրականների անազնից հաշվարկների:

Բոլորը գիտեն, որ ապրանքի քաշի, կամ մանրը վերադարձնելու սխալները վաճառողի օգտին են: Այնպես է աճի տեմպերի հաշվարկների բազան հաճախ «ուղղվում է» հօգուտ նվազեցման, ինչի արդյունքում ցուցանիշներն ավելի դրական տեսք են ստանում:

Սակայն տվյալ դեպքում հաշվարկների բազան անփոփոխ է մնացել: Հետեւաբար խնդիրը կայանում է գների ինդեքսում: Եթե կիրառվել ինչ-որ «յուրահատուկ» ինդեքս, ապա այդ մասին հարկ կլիներ նշեր պաշտոնական փաստաթղթի համապատասխան հղման մեջ: