Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը մարտի 3-ին հանդիպում ունեցավ Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեսպան Քոչարյանը Լիբանանի վարչապետին փոխանցեց վարչապետ Տիգրան Սարգսյանի ջերմ շնորհավորանքները նոր կառավարության կազմավորման կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունների օրակարգի հարցերը, համագործակցության ընդլայնման հեռանկարները, մասնավորապես՝ առեւտրատնտեսական եւ զբոսաշրջության ոլորտներում:

Երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը՝ դեսպան Քոչարյանը եւ Լիբանանի վարչապետը կարեւորեցին բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների շարունակականությունը,  գործարար հանդիպումների եւ համաժողովների անցկացումը:

Կողմերն ընդգծեցին լիբանանահայ համայնքի կառուցողական դերակատարությունը Լիբանանի զարգացման գործում: Հանդիպմանն անդրադարձ եղավ նաեւ Լիբանանի ներքաղաքական իրավիճակին: