Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի մշակութային կենտրոնի դահլիճում մարտի 2-ին տեղի ունեցավ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված  երեկո:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե բացման խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով, անդրադառնալով Սումգայիթի ոճրագործություններին, դատապարտեց Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը եւ շեշտեց, որ մարդկության դեմ գործած նմանօրինակ հանցագործությունները պետք է իրենց արժանի գնահատականը ստանան համայն մարդկության կողմից:

Նույն օրը՝ առավոտյան, Սբ. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված պատարագ, որի ավարտից հետո եկեղեցու բակում տեղադրված խաչքարի առջեւ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Հիշատակի միջոցառումներին մասնակցեցին Սանկտ-Պետերբուրգի բարձրագույն զինվորական ուսումնական հաստատություններում սովորող հայ սպաներ եւ ունկնդիրներ, հոգեւոր հայրեր ու հայ համայնքի ներկայացուցիչներ: