Նախկին նախագահի որդի Վիկտոր Յանուկովիչ կրտսերը երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններն անվանում է իշխանության բռնի գրավում: Այդ մասին նշվում է Facebook-ում տեղադրված հայտարարությունում.

«Ուկրաինայում զինված պետական հեղաշրջում է տեղի ունեցել: Դրանում կասկած չկա: Այն տեղի ունեցավ Արեւմուտքօ մտածած ու նախապատրաստած սցենարի համաձայն»,- Facebook-ում գրել է Յանուկովիչ կրտսերը:

Նրա խոսքով՝ «տեղի է ունեցել այլ պետությունների Ուկրաինայի տարածք տարրական ինտերվենցիա, որն իրականացվել է պրոֆաշիստական ռադիկալների ձեռքով»:

«Նրանց մեթոդները բազմազան են. սեւ ցուցակների կազմում, որտեղ ընդգրկվում էին իմ հարազատները, բարեկամները, գործընկերները, կամ պարզապես նրանք, ովքեր պարզապես երբեմն մոտ էին, կապ չունեին իմ գործունեության կամ քաղաքականության հետ, ինչպես նաեւ ավազակային հարձակումներ, կողոպուտներ եւ այլն»,- հայտարարել է Յանուկովիչը:

Ներկայիս «ոչ լեգիտիմ» կառավարությունը, նրա խոսքով, կազմված է «ինքնակոչերից, որոնց հռչակել են գրոհայինները»:

Յանուկովիչը նշել նաեւ Ուկրաինայի տարբեր քաղաքներում «անվերահսկելի դիակապտության մասին», ապստամբների կողմից շենքերի գրավման եւ «պատմական, մշակութային, ճարտարապետական հուշարձանների» դեպքերի մասին: Նրա խոսքով՝ հասարակ ուկրաինացիներն եւ պետական ծառայողները ենթարկվում են զոմբիացման, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»: