Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 3-ին ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Կունմինի երկաթգծի կայարանում տեղի ունեցած աննախադեպ սարսափազդու ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ մարդկային զոհերի եւ բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:
«Խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ, տուժածների ընտանիքներին եւ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում:
Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչության յուրաքանչյուր դրսեւորում եւ վստահ ենք, որ ոճրագործները արդարացի պատժի կարժանանան»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:


























