Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 3-ին շնորհավորական հեռագիր է հղել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին՝ փառահեղ հաղթանակով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կոչմանը կրկին արժանանալու առթիվ:

Հանրապետության նախագահը մաղթել է նրան քաջառողջություն, երջանկություն եւ մարզական նվաճումներով մեր հայրենակիցներին ուրախացնելու նորանոր առիթներ: