Արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մարտի 4-ին Մադրիդում կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում՝ Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստի արդյունքների հիման վրա:

Նա նաեւ դատապարտել է  Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի ինքնուրույության ու տարածքային ամբողջականության խախտումը: «Մենք վստահ ենք, որ առկա ճգնաժամը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքին համաձայն»,- հայտարարել է նա:

ԵՄ գերագույն ներկայացուցիչը Ռուսաստանին կոչ է արել զորքերը դուրս բերել մշտական տեղակայման վայր: Էշթոնը նաեւ Կիեւ կայցելի մարտի 5-ին: