Եվրամիությունը վճռականորեն քննադատում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ակնհայտ խախտումը Ռուսաստանի կողմից ագրեսիայի ակտերից, ինչպես նաեւ ՌԴ Դաշնային խորհրդի որոշումն Ուկրաինայում զինված ուժերի կիրառման վերաբերյալ: Այդ մասին ասվում է հայտարարության մեջ, որն ընդունվել է ԵՄ երկների արտգործնախարարների խորհրդի արտահերթ ժողովի արդյունքների համաձայն:
ԵՄ-ն կոչ է անում Ռուսաստանին անհապաղ իր զինված ուժերը դուրս բերել մշտական տեղակայման տարածք: Բացի այդ, Եվրամիությունը կոչ է անում ճգնաժամը կարգավորել խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների եւ պարտավորվածությունների հիման վրա, պատրաստ է կառուցողական երկխոսություն անցկացնել բոլոր կողմերի հետ կարգավորման հասնելու համար:
Իրենց հայտարարության մեջ ԵՄ արտգործնախարարները ողջունել են փաստերի հավաքման խմբի ստեղծումը: «ԵՄ-ն եւ այն անդամ պետությունները, որոնք Մեծ ութնյակի կազմում են, որոշել են դադարեցնել իրենց մասնակցությունը Սոչիում այս տարվա հունիսին բարձր մակարդակում հանդիպման նախապատրաստման գործունեությանը, քանի դեռ չի ստեղծվել մթնոլորտ, որի պայմաններում Ութնյակը կարող է վերադառնալ ընդգրկուն երկխոսության: Ռուսաստանի կողմից լարվածությունը մեղմող քայլերի բացակայության դեպքում՝ ԵՄ-ն որոշում կընդունի ԵՄ եւ Ռուսաստանի միջեւ երկկողմանի հարաբերությունների համար հետեւանքների վերաբերյալ, ինչպես օրինակ վիզային հարցերով երկկողմանի բանակցությունների դադարեցումը»,- ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ-ն բարձր է գնահատում հավասարակշռված պատասխանը, որը մինչ այս պահը ցուցադրում է Ուկրաինան եւ կշարունակի ջանքերը ԱՄՀ եւ միջազգային այլ կազմակերպությունների հետ միասին օգնության ցուցաբերման համար: ԵՄ-ն կոչ է անում Քեթրին Էշթոնին շարունակել կապը բոլոր կողմերի հետ՝ խաղաղ կարգավորման հասնելու համար:




























