Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է, թե Սեւծովյան նավատորմը ուկրաինացի զինվորականներին վերջնագիր է ներկայացրել:
ՌԴ ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը Ուկրաինայի ՊՆ հայտարարությունը «անհեթեթություն» է որակել եւ հավաստիացրել է, թե որեւէ վերջնագիր չի ներկայացվել: Սեւծովյան նավատորմի շտաբի ներկայացուցիչն էլ նշել է. «Մեզ Ղրիմում իրար հետ կռվեցնել չի հաջողվի»։
Վերջնագրի մասին հայտնել էր Ուկրաինայի ՊՆ-ն՝ նշելով, թե Սեւծովյան նավատորմը մինչեւ առավոտյան ժամը 5-ը ժամանակ է տվել՝ սպառնալով գրոհել ուկրաինական զորամասերը:




























