ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը մարտի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Ինչպես հաղորդում է Սպիտակ տան կայքը, Բայդենը կոչ է արել Ռուսաստանին հեռացնել զորքերը, ապահովել միջազգային դիտորդների անհապաղ տեղակայումն ու երկխոսություն սկսել Ուկրաինայի կառավարության հետ:
Միեւնույն ժամանակ Ռուսաստանի կառավարության կայքում նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: «Ռուսական կառավարության նախագահը հայտարարել է բոլոր ուկրաինացի քաղաքացիների շահերի պաշտպանության անհրաժեշտության մասին՝ ներառյալ րիմի բնակիչների, ինչպես նաեւ Ռուսաստանի քաղաքացիների, որոնք գտնվում են Ուկրաինայի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:




























