Դեռ անհրաժեշտութոյւն չկա իրագործել Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում կիրառելու իրավունքը: Այդ մասին մարտի 3-ին հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

«Ինչպես եւ իմ գործընկերները, ես նույնիսկ չեմ ցանկանում «պատերազմ» բառն օգտագործել: Դաշնային խորհրդի կողմից ընդունված որոշումը պարզապես իրավունք է տալիս, իսկ այդ իրավունքը կիրառելու անհրաժեշտություն դեռ չկա»,- հայտարարել է Նարիշկինը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ՌԴ Դաշնային խորհուրդը միաձայն կողմ քվեարկեց, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համաձայնություն տա ռուսական զինված ուժերը կիրառել Ուկրաինայում: