ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երրորդ անգամ արտահերթ նիստ կհրավիրի, որը նվիրված կլինի ուկրաինական ճգնաժամին: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
Այս անգամ արտահերթ նիստը տեղի կունենա Ռուսաստանի նախաձեռնությամբ, այն ժամանակ, երբ Մոսկվան շարունակում է ուժեղացնել իր ռազմական ներկայությունն Ուկրաինայի արեւելյան հատվածում:
Հիշեցնենք, որ ՄԱԿ Անվտանգության խորհւորդը փետրվարի 28-ին եւ մարտի 1-ին հավաքվել էր, որպեսզի քննարկի Արեւելյան Ուկրաինայում առաջացած ճգնաժամը, սակայն որեւէ պաշտոնական որոշում չէր կայացվել: Երկու հանդիպումներում խոր տարաձայնություններ իր հայտ եկան Միացյալ Նահանգների եւ Արեւմուտքի երկրների միջեւ մի կողմին, Ռուսաստանի միջեւ մյուս կողմից:



























