Վիկտոր Յանուկովիչը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին օգտագործել Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինայի տարածքում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ հանդես գալով Անվտանգության խորհդրի բաց նիստում:

«Որպես Ուկրաինայի օրինական ընտրված նախագահ՝ դիմում եմ նախագահ Պուտինին խնդրանքով օգտագործել Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինայի տարածքում օրինականության վերականգնման համար»,- Յանուկովիչի հայտարարությունը մեջբերել է Չուրկինը, հաղորդում է Ինտերֆաքս-Ուկրաինան:

Նշենք, որ մարտի 3-ին ՄԱԿ ԱԽ-ը հավաքվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը երեք քրեական գործ է հարուցել Վիկտոր Յանուկովիչի դեմ՝ մեծ թվով մարդկանց  կանխամտածված սպանության կազմակերպում, իշխանության չարաշահում եւ սահմանադրական կարգի տապալման կոչերի համար: