Ռուսաստանն անհրաժեշտ է համարում ապահովել Վիկտոր Յանուկովիչի եւ ընդդիմության միջեւ Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման մասին համաձայնության իրագործումը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ հանդես գալով Անվտանգության խորհդրի բաց նիստում:

«Անհրաժեշտ է ապահովել պարտավորությունների իրագործում, որոնք ամրագրվել են փետրվարի 21-ի համաձայնությամբ՝ ներառյալ սահմանադրական ռեֆորմների գործընթացի սկիզբը Ուկրաինայի բոլոր շրջանների մասնակցությամբ ու դրանց կարծիքն հաշվի առնելով՝ հետագայում համազգային հանրաքվեում հաստատելու համար, ինչպես նաեւ ազգային միասնության լեգիտիմ կառավարության ձեւավորման համար՝ հաշվի առնելով երկրի բոլոր շրջանների եւ քաղաքական ուժերի շահերը»,- ՌԻԱ Նովոստին մեջբերում է Չուրկինի խոսքերը:

Կիեւում փետրվարի 22-ին իշխանափոխություն է տեղի ունեցել: Գերագույն Ռադան իշխանությունից հեռացրել է նախագահ Վիկտոր Յանուկովիչին, պետության ղեկավարի լիազորությունները շնորհել է խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին եւ նախագահական ընտրությունները նշանակել մայիսի 25-ին:

Մարտի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհուրդ դիմում է ներկայացրել Ուկրաինայի տարածքում ՌԴ Զինված ուժերի կիրառման վերաբերյալ: