Մոսկվան իր խնդիրը չի համարում Վիկտոր Յանուկովիչի վերադարձն իշխանության: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մեր խնդիրը Յանուկովիչին իշխանության վերադարձնելը չէ: Մի՞թե մենք չենք հասկանում, որ Յանուկովիչն իշխանության չի վերադառնա ու չի ղեկավարի պետությունը»,- ընդգծել է նա: Դրա հետ մեկտեղ ռուս դիվանագետը նշել է, որ Յանուկովիչն Ուկրաինայի լեգիտիմ նախագահն է:
Չուրկինի խոսքով՝ Յանուկովիչի ճակատագիրը «պետք է որոշի Ուկրաինայի ժողովուրդը»:



























