Ռուսաստանի Պետդոմայի ՌԴԿԿ-ի պատգամավորները կդիմեն այլ խմբակցությունների ներկայացուցիչներին`առաջիկայում իրենց անդամներին ԵՄ երկրներ եւ ԱՄՆ այցերից զերծ պահելու առաջարկությամբ:
Կուսակցության իրավաբանական ծառայության ղեկավար Վադիմ Սոլովյովը կարծում է, որ քաղաքականության հետ կապված անձանց այցերը կարող են ուղեկցվել սադրանքներով:
«Պատգամավորները կարող են հայտնվել սկանդալի էպիկենտրոնում, որը կարող է բացասական ազդել Ռուսաստանի վարկանիշի վրա` իր սահմաններից դուրս, եւ ազդել երկրների հետ հարաբերությունների վրա` համաձայնության գալու փորձերին զուգահեռ», — պարզաբանել է Սոլովյովը:
ՌԴ ԱԳՆ-ն առայժմ չի մեկնաբանել ՌԴԿԿ-ի առաջարկը, հայտնում է «Իզվեստիան»:



























