Իրատես de facto» թերթը գրում է. «Գյումրիի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ տեղի քաղաքապետարանի աշխատակազմի անօրինական շինությունների եւ հողազավթումների վերահսկման բաժնի պետ Սլավիկ Ղազարյանը պաշտոնավարում է թերի բարձրագույն կրթությամբ։ Նա ուսումնառել է ՌԴ քաղաքներից մեկի զինվորական ինչ-որ ուսումնարանում, 2000-ին էլ Գյումրիի շինարարական ուսումնարանի «լեւի» դիպլոմ է ձեռք բերել։ Ընդ որում՝ Գյումրիի քաղաքապետարանի կայքում նրա կենսագրական տվյալների մեջ որեւէ տող չկա  բարձրագույն կրթություն ստացած լինելու մասին։

Սակայն այս հանգամանքը չի խանգարում, ավելին, օգնում է Սլավիկ Ղազարյանին «ճիշտ» պահվածք դրսեւորելու Գյումրիի քաղաքապետարանում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախկին ոստիկանը հաճախ կոպտում, վիրավորում է աշխատակիցներին, իսկ երբ նա քաղաքապետի մոտ է գնում, բոլորը սպասում են, որ հերթական աշխատողի գլխին «սեւ ամպեր» կկուտակվեն»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում