Ըստ տնտեսագետների անցկացրած սոցհարցման տվյալների` Սինգապուրը 2014թ. աշխարհի ամենաթանկ քաղաքն է ապրելու համար:
Սինգապուրի կայուն արժույթը` Սինգապուրի դոլարը, պայմանավորված մեքենայի եւ կոմունալ ծառայությունների շահագործման բարձր արժեքի համադրութամբ,  օգնել են  Սինգապուրին  ցուցակի առաջատարի տեղից  հետ մղել Տոկիոյին: Ցուցակը կազմել է the Economist Intelligence Unit-ը (EIU), հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մյուս ամենաթանկ քաղաքներն են Փարիզը, Օսլոն, Ցյուրիխը եւ Սիդնեյը:

Հնդկաստանի խոշոր քաղաքները ճանաչվել են աշխարհի առավել նվազ թանկ քաղաքներ: