Ֆրանսիայում վախճանվել է  աշխարհում առաջին արհեստական սրտով հիվանդը:

76-ամյա տղամարդը, որին 2013թ. դեկտեմբերին «Carmat» ընկերությունը արհեստական սիրտ էր տեղադրել, մահացել է մարտի 3-ի երեկոյան: Մահվան պատճառի վերջնական եզրակացությունը դեռ չի հաղորդվում: 

Հաղորդվում է, որ տղամարդուն արհեստական սիրտ էին փոխպատվաստել, երբ նա մահամերձ էր, սակայն վիրահատությունից հետո բժիշկները նրա վիճակը գնահատել էին որպես «կայուն», հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Ժորժ Պոմպիդուի հիվանդանոցը, որտեղ կատարվել էր վիրահատությունը: 

 «Carmat» ընկերությունում հայտնել էին, որ  «հարգում են  հիվանդի եւ նրա ընտանիքի տոկունությունը, ինչպես նաեւ  բուժանձնակազմի անձնվիրությունը»: