«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ազգային անվտանգության խորհուրդը նախատեսել է 2014 թվականի ընթացքում բյուջեի հաշվին ի թիվս այլ պարագաների ձեռք բերել նաեւ 40 հատ «պոլի փայտ»։
Արթուր Բաղդասարյանին կարելի է հասկանալ։ Ճիշտ է, անվտանգության խորհրդում «ոտից գլուխ» 40 աշխատող չկա, բայց լվանալու բան այդ կառույցում շատ կա, ուստի 40 հատ «պոլի փայտը» կարող է նույնիսկ քչություն անել։
Չնայած՝ չենք կարծում, թե վերոհիշյալ գույքն այդ նպատակով է ձեռք բերվելու։ Անվտանգության խորհուրդն առաջին հերթին պարտավոր է զբաղվել իր անվտանգությամբ, իսկ 2014-ին ներքաղաքական սրացումներ են սպասվում, այնպես որ՝ «պոլի փայտերը» կարող են օգտագործվել ինքնապաշտպանական նպատակով»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























