Ռուսաստանցի ոստիկանները բացահայտել են մերձմոսկովյան Իստրինսկի շրջանում բանկի մասնաճյուղի վրա կատարված հարձակումը:
Հաղորդվում է, որ անցյալ տարվա մայիսի 31-ին հարձակում էր կատարվել թաղամասի բանկերից մեկի մասնաճյուղի վրա: Բանկում հաստատված հսկող տեսախցիկների օգնությամբ ոստիկանները պարզել են, որ հանցագործությունը կատարել են «կովկասյան արտաքինով» չորս անձինք:
Հարձակվողները, սպառնալով ատրճանակով, գանձապահից պահանջել էին ձեռքի տակ եղած ամբողջ գումարը: Երբ կինը կատարել էր պահանջը, չարագործները փախել էին: Նյութական վնասը կազմել էր 300 հազար ռուբլի:
Այս տարվա փետրվարի վերջին հետախուզական գործողությունների ընթացքում Ռուսաստանի քրեական հետախուզության Իստրինսկի աշխատակիցները ձերբակալել էին Ադրբեջանի Հանրապետության 30-ամյա մի քաղաքացու, որը կասկածվում էր տվյալ հանցագործության մեջ: Տղամարդը խոստովանական ցուցմուն էր տվել, հայտնում է rosbalt.ru-ն` վկայակոչելով ՌԴ ՆԳՆ-ի մարզային վարչությունը:
Հարուցվել է քրեական գործ` ըստ ՌԴ ՔՕ-ի 162-րդ հոդվածի (կողոպուտ): Հոդվածով նախատեսված է մինչեւ 12 տարվա ազատազրկում: Թալանի մյուս մասնակիցների հետախուզումը շարունակվում է:



























