ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեպքերին ռազմական միջամտություն կատարելու որոշմամբ «պատմության սխալ կողմն է զբաղեցնում»:

Օբաման նաեւ նշել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի մեկուսացման նպատակով տնտեսական եւ դիվանագիտական մի շարք քայլեր է դիտարկում, որոնք բացասական հետեւանքներ կունենան ինչպես Ռուսաստանի տնտեսության, այնպես էլ աշխարհում նրա կարգավիճակի համար:

 «Ժամանակի ընթացքում դա Ռուսաստանի համար թանկ նստած որոշում կդառնա, եւ այժմ նրանց համար իսկական ժամանակն է, որպեսզի որոշեն՝ կարող են արդյոք իրենց շահերին ծառայել՝ դիմելով դիվանագիտությանը, այլ ոչ թե ուժին, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Independent-ը:

Հիշեցնենք, մարտի լույս 4-ի գիշերը ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը եւ առեւտրային ու ներդրումային բանակցությունները: