Ռուսաստանն իրավունք ունի Ղրիմում մինչեւ 25 հազարի հասնող զորք տեղակայել՝ Սեւծովյան նավատորմի մասին համաձայնագրի շրջանակներում, հայտարարե է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտաի Չուրկինը՝ պատասխանելով ԱԽ պնդմանը, որ թերակղզում տեղակայված են ռուսական ԶՈւ-եր:
«Ըստ Սեւծովյան նավատորմի մասին համաձայնգրի՝ այնտեղ կարող է 25 հազարանոց զորք տեղակայել: Գուցե մեր ուկրաինացի գործընկերները այդ գործողությունները ծայրահեց են համարում, սակայն դրանք լիովին համաձայնեցվում են իշխանությունների՝ Ղրիմի ինքնավար հանրապետության մասին պատկերացումների հետ»,-հայտարարել է Չուրկինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեեւը հաղորդել էր, որ Ղրիմում տեղակայված են ավելի շատ զինվորականներ, քան սահմանված է պայմանագրով:



























