Ռուսաստանի ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատարը՝ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է զորքերին ու զորամիավորումներին, որոնք մասնակցում էին զորավարժություններին, վերադառնալ զորամասեր: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները ՝ վկայակոչելով Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
Պեսկովի խոսքով՝ մարտի երեքին, երբ Պուտինին ներկայացվել է զորավարժությունների հաջող ընթացքի մասին զեկույց, նա հրամայել է զորքերին ու զորամիավորումներին վերադառնալ իրենց զորամասերը:



























