Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում հանդիպել է Ղրիմի թաթարների միության ներկայացուցիչների հետ:
«Անգամ չմտածեք, թե մենք մի կողմ կկանգնենք կատարվող դեպքերից: Մենք առաջինն օգնության կհասնենք աղետի մեջ հայտնված մեր եղբայրներին»,- ասել է նախարարը՝ դիմելով միության ներկայացուցիչներին:
Ըստ նրա՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Ղրիմում կատարվող դեպքերի հետ կապված:
Բացի այդ, արտգործնախարարը տեղեկացրել է, որ գերատեսչությունում երեք ժամից ավելի տեւած արտակարգ խորհրդակցության ընթացքում քննարկվել են այս հարցի բոլոր մանրամասները, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Trend-ը:
Դավութօղլուն նաեւ նշել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը իրեն հրավիրել է ստեղծված իրավիճակը քննարկելու:
Ավելի վաղ Թուրքիայի ղրիմ-թաթարական սփյուռքի ներկայացուցիչները իրենց երկրի կառավարությանը կոչ էին արել ապահովել Ղրիմի թաթարների անվտանգությունը:



























