Ինչպես արդեն հաղորդվել է, մարտի 3-ին ավստրալական կառավարությունը Ավստրալիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Մորոզովին հրավիրել է՝ ռուսական զորքերը Ղրիմ ուղարկելու որոշման հետ կապված պարզաբանումներ ստանալու:
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտի խոսքով՝ ռուսական դեսպանը հրավիրվել է, որպեսզի «անկախ պետության դեմ Ռուսաստանի ագրեսիայի» հարցում Ավստրալիայի կոշտ դիրքորոշման մասին տեղեկացվի, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:
Էբոտը հայտարարել է, որ չեղարկվել են առեւտրի եւ ներդրումների նախարարի, ինչպես նաեւ ազգային անվտանգության ռուսաստանյան խորհրդականի այցերը Ռուսաստան:
«Ոչնչով չպայմանավորված ագրեսիա պետք է չլինի աշխարհում: Ռուսաստանը պետք է նահանջի: Նա պետք է զորքերը հանի Ուկրաինայից, իսկ Ուկրաինայի ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշի իր ապագան», – հայտարարել է Էբոտը:
Նշվում է, որ ռուսաստանցի դիվանագետը պաշտպանել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ պնդելով, որ օգնության խնդրանքով դիմել է տարածաշրջանի նոր ղեկավարությունը: Դեսպանը նաեւ հայտարարել է, որ զորքերը մտցնելու որոշում առայժմ չկա:



























