«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի քանի օրով բացակայել է Հայաստանից, բայց նա արդեն վերադարձել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Պարոն Ծառուկյանը մի քանի օրով բացակայելէ Հայաստանից, մասնավոր այցով գտնվել է արտերկրում»,- նշեց մամուլի խոսնակը:
Իսկ թե, մասնավորապես, որ երկրում է նա գտնվել եւ ինչ նպատակով, Իվետա Տոնոյանը նպատակահարմար չգտավ հայտնել:
Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ «թեեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներով փորձում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բերել քաղաքական դաշտ, այնուամենայնիվ, Ծառուկյանը դեռ շարունակում է զբաղվել իր սիրած աշխատանքով։ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գտնվում է Բելառուսում։ Գնացել է որսի։ Թերեւս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ է նա ոչնչացնում կենդանիներին»։




























