Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի նախկին օգնականին կալանավորել են մանկական պոռնկագրության հետ կապված հանցագործությունների մեղադրանքով:

Հաղորդվում է, որ ճաղերի հետեւում է հայտնվել  բրիտանական կառավարության նախկին խորհրդական Պատրիկ Ռոքը, որը նաեւ զբաղվում էր պոռնկագրության դեմ պայքարի առցանց զտիչի ստեղծման հարցով:

Պաշտոնյան կալանավորվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը նախորդ ամիս  ստուգել է  վարչապետի Դաունինգ սթրիթի նստավայրի համակարգիչները:

Միջադեպից հետո օգնականը հրաժարական է տվել, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:

Նշենք, Պատրիկ Ռոքը Դեյվիդ Քեմերոնի մերձավոր խորհրդականն էր  20 տարի շարունակ: Երկուսն էլ Մայքլ Հովարդի մոտ էին աշխատում, երբ վերջինս 1990թ. ՆԳ նախարարի պաշտոնն էր զբաղեցնում: