Մարտի 1-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահից բերման են ենթարկել Մինսկ-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1981 թ. ծնված Սեւակ Ս.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2013 թ. մայիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի (Մարդուն առեւանգելը) 2-րդ մասի մեղադրանքով:




























