Ուկրաինական ճգնաժամի շուրջ տարաձայնությունը հնչում է այնպես, ասես Վաշինգտոնը հիշողության կորստով է տառապում, գրում է հրապարակախոս Եվգենի Ռոբինսոնը The Washington Post-ում տպագրված հոդվածում:

Ռոբինսոնի կարծիքով՝ ԱՄՆ-ն չի կարող պնդել ինքնիշխան երկրների տարածքային ամբողջականությունն անպայման հարգել, քանի որ ինքն էլ վստահության հետ կապված խնդիրներ ունի: Թղթակիցը մասնավորապես հիշեցնում է մի քանի տարի առաջ Իրաքում կատարված տխուր դեպքերը:

«Իրաքից առաջ Աֆղանստանն էր, Պարսից ծոցի պատերազմը, Պանաման, Գրենադան: Եվ  անգամ երբ մենք դատապարտում ենք Մոսկվային ագրեսիայի համար, մեզ իրավունք ենք վերապահում Պակիստանում, Եմենում, Սոմալիում եւ Աստված գիտի էլ որտեղ մահաբեր հրթիռներ արձակել»,- նշում է հեղինակը:

Միաժամանակ Ռոբինսոնը նշում է, որ վերեւում թվարկվածը Պուտինին իրավունք չի տալիս Ղրիմն անջատել Ուկրաինայից եւ միացնել Ռուսաստանին,  հայտնում է gazeta.ru-ն: