Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները մարտի 2-ին, ժամը 23.55-ին, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցից, թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արմեն Թ.-ին` «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայով, եւ ուղեւորներ` 1992 թ. ծնված Վազգեն Յ.-ին ու 1975 թ. ծնված, նախկինում դատված Համլետ Հ.-ին:

Խուզարկությամբ Վազգեն Յ.-ի բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել եւ առգրավվել է 10 մգ տարողության ներարկիչ` դեղնավուն զանգվածով: Նա հայտարարել է, որ թմրամոլ է, հայտնաբերվածը դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է, պատրաստել են Համլետ Հ.-ի հետ` միասին օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: