Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է պատգամավորը:

«Քիչ առաջ դուրս գրվեցի «Նաիրի» բժշկական կենտրոնից: Մի քանի օր տնային պայմաններում ապաքինվելուց հետո՝ հույս ունեմ վերադառնալ լիարժեք աշխատանքային ռեժիմի: Սիրելի՛ բարեկամներ. շնորհակալ եմ բարեմաղթանքների եւ զորակցության համար: Ներողություն եմ խնդրում, որ ի վիճակի չեղա պատասխանել բազմաթիվ նամակների եւ հեռախոսազանգերի: Հատուկ շնորհակալություն «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին: Առողջ եղեք»,- գրել է նա:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը «ֆեյսբուքի» իր էջում ավելի վաղ գրել էր. «Բժշկի դիմել եմ ԱԺ առաջին նիստից հետո, որովայնի շրջանում ունեցած ցավերի պատճառով: Մի քանի ժամ անց ախտորոշվեց կույրաղիքի սուր բորբոքում:  Ինձ ասացին, որ անհետաձգելի վիրահատության անհրաժեշտություն կա, որովհետեւ կույրաղիքս կարող է պայթել: Վիրահատությունը սկսվել է 18.50-ին եւ շարունակվել երկու ժամ: Բժիշկներն ասում են` կույրաղիքս վիրահատության պահին պայթած է եղել: Վիրահատությունն անցել է հաջող, լաբորասկոպիկ եղանակով: Ետվիրահատական վիճակս բավարար է»:

Մարտին 1-ին, ժամը 21.00-ին,   Մյասնիկյանի արձանի մոտ, լեգենդար հրամանատար Սասուն Միքայեյանին միացել էր նրա որդին` Աշոտը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am