Ուկրաինական ոստիկանությունը լիակատար բարոյալքման ու ապակազմակերպվածության վիճակում է: Իրավապահ մարմիններն այսօր քայքայման եզրին են, իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը:
Նա հավելել է, որ ՆԳՆ-ում աշխատատեղերի ստեղծումից հետո, երկրի քաղաքական գործիչները, կուսակցությունները, խմբակցություններն ու հասարակությունը մի շարք առաջարկություններով են հանդես եկել: Նա նշել է նաեւ, որ իրավիճակը շատ սուր է ու բարդ:
Ավակովը հավելել է, որ հիմա շատ կարեւոր է մեծ ճշգրտությամբ մեկնարկել ոստիկանության աշխատանքը՝ սկսած փողոցներում կարգն ապահովելուց մինչեւ հանցագործներին հայտնաբերելն ու պատժելը, հակառակ դեպքում ներկայսի իրավիճակը փոխել հնարավոր չի լինի:




























