Թուրքիայի Կայսերի քաղաքում Նուրի Դուրանը դեռեւս անհասկանալի պատճառնեով սպանել է կնոջը, 4 մանկահասակ երեխաներին եւ ինքնասպան եղել՝ շենքի տանիքից ցած նետվելով։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ մարտի 3-ին, Նուրի Դուրանը մուրճով եւ դանակով սպանել է կնոջը, 1, 3, եւ 5 տարեկան երեխաներին, որից հետո գնացել է դպրոց, վերցրել 7-ամյա մյուս երեխային, բարձրացրել շենքի 11-րդ հարկ եւ նետել ներքեւ։

Դրանից հետո Նուրի Դուրանը իրեն եւս նետել է ներքեւ։

Այս լուրը իմանալուց հետո, Նուրի Դուրանի մայրը փորձել է ինքնասպան լինել՝ ընդունելով մեծ քանակությամբ տարբեր դեղամիջոցներ։