Երեկ՝ մարտի 3-ի կեսգիշերին «Անգել» կարաոկե ակումբում թեժ ծեծկռտուք է եղել մի խումբ երիտասարդների միջեւ: NEWS.am-ի տեղեկություններով, նախ նրանք ակումբում վիճաբանել են, ապա դրսում շարունակել ծեծկռտուքը, որին կարճ ժամանակ անց միջամտել է տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանը: Սակայն վերջինիս միջամտությունը եւս չի հանդարտեցրել երիտասարդներին, նրանք փորձել են դիմադրություն ցույց տալ ու շարունակել ծեծկռտուքը:
Ոստիկանը ստիպված է եղել ռադիոկապ տալ ու կանչել այլ իրավապահների, որոնց ժամանելուց հետո դարձյալ երիտասարդները չեն ենթարկվել նրանց պահանջներին: Ի վերջո հաջողվել է խմբին բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Ոստիկանությունից նույնպես հաստատել են այս միջադեպը առանց մանրամասներ նշելու: Կատարվում է հետաքննություն:




























