ԱՄՆ կողմից պատժամիջոցներ ընդունելու դեպքում Ռուսաստանը կհրաժարվի ամերիկյան դոլարից՝ ստեղծելով իր հաշվիչ-վճարային համակարգը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը:

Նա նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից ամենաշատը կտուժի հենց ԱՄՆ-ն, քանի որ եթե խոսլ առեւտրային հարաբերությունների մասին, ապա Ռուսաստանը դրանցից կախված չէ:

Եթե խոսել ֆինանսական փոխհարաբերությունների մասին, ապա Գլազեւը նշել է, որ Ռուսաստանը հանդիսանում է ԱՄՆ վարկատուն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ սենատը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայում վերջինիս գործողությունների հետ: