Ռուսաստանը մատահրավեր է նետել ոչ միայն միջազգային հանրությանը, այլեւ գոյություն ունեցող համաշխարհային կարգին: Այս մասին մարտի 4-ի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Համձայնություն» կենտրոնի ղեկավար, Հայաստանի հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Ըստ նրա՝ միջազգային իրավունքում ու բոլոր միջազգային պարտականությունների տեսանկյունից, Ռուսաստանը «ագրեսիա է ցուցաբերում Ուկրաինայի նկատմամբ»: «Ղրիմի օկուպացիան ու այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, Ղրիմի ժողովրդի ցանկության դրեւսորումը չէ, այլ դրսից սադրված գործողություններ: Ռուսաստանի պատճառով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վտանգի տակ է»,-ընդգծլ է Շահնազարյանը, հավելելով որ Ռուսաստանը փորձում է թելադրել իր կանոնները՝ օգտվելով արեւմտյան երկրների թուլությունից:

Դրանից, ըստ նրա, տուժելու է միայն Հայաստանը: «Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանը շատ ավելի միջոցներ կորցրեց, քան Սոչիի Օլիմպիադայի ընթացքում»,-ասել է Շահնազարյանը: Նա նաեւ նշել է, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները, հաշվի առնելով Վրաստանի փորձը, բախումների չեն գնում: