Ուկրաինայի ադրբեջանցիները պատրաստ են պաշտպանել Ուկրաինան ռուսական օկուպացիայից:Այս մասին հայտարարել է «Ուկրաինայի ադրբեջանցիների միացյալ սփյուռք» Համաուկրաինական ՀԿ ղեկավար Հիկմետ Ջավադովը:
«Ղրիմում ռուսաստանցի զինվորականնեի գործողությունները իսկսկան օկուպացիա են ու ադրբեջանական սփյուռքը պատրաստ է հանդես գալ ուկրաինացիների հետ միասին ու նպաստել երկրի տարածքային ամբողջականության պահպանմանը»,-հայտարարել է կազմակերպության նախագահը:
Ըստ նրա՝ Ռուսաստանը ստեղծում է խնդրահարույց տարածաշրջաններ, ինչպես եղավ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրի այժմ էլ՝ Ղրիմի դեպքում: Դրա նպատակը հարեւան պետությունների կառավարությունները վերահսկողության տակ պահելն է: «Կարծում եմ, որ այդ քաղաքականությունն արդյունքում պարտվելու է»,-հավելել է նա, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները:



























