Չորս չինացիներ ընկել են Սեուլի բանտ՝ անգլերենի իմացության քննություններն ուրիշի փոխարեն հանձնելու պատճառով:
Ինչպես հաղորդվում է, չինացիները TOEFL եւ GRE քննությունները հանձնել են այլ մարդկանց փոխարեն՝ կեղծ անձնագրերի միջոցով: Սեուլի քաղաքային դատարանը նրանց ազատազրկել է մինչեւ երկու ամիս ժամկետով, հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով «Yonhap»-ը:
Հարավկորեական իշխանությունները պարզել են, որ նրանք ուսանողներ են, որոնք ավելի վաղ այդ քննություններից բարձր միավորներ էին հավաքել:




























