Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դադարեցրել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի փետրվարի 26-ի եզրակացությունը, Սարգսյանը որոշել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հայկ Խաչատրյանի լիազորությունները 2014 թվականի մարտի 2-ից համարել դադարած: