Ոստիկանության Շենգավիթի բաժնում փետրվարի 15-ին հաղորդում էր ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող «Փեթակ» առեւտրի կենտրոնի մի տաղավարից գողացել են դրամապանակ, որի մեջ եղել է 220 ԱՄՆ դոլար եւ 112.000 դրամ:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1978 թ. ծնված Հերմինե Զ.-ն, որը Նուբարաշենի 1-ին փողոցի թիվ 2 տան մոտ հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել:

Դրամապանակի գողությունը խոստովանելուց բացի, նա նաեւ հայտարարել է, որ 2013 թ.-ից մինչեւ 2014 թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի տարբեր վարչական տարածքներում կատարել է մի շարք գողություններ:

Կատարվում է նախաքննություն: