Ոստիկանության Աշտարակի բաժնում մարտի 3-ին, ժամը 11.00-ին,  հաղորդում է ստացվել, որ փետրվարի 23-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Աշտարակ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցում գտնվող, 1961 թ. ծնված Սարգիս Ս.-ին պատկանող տան նկուղի պատուհանի ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով` մտել է նկուղային սենյակ, որտեղ իր բերած գազօջախի վրա դրել է մեկ այլ գազի բալոն եւ փորձել այրելով ոչնչացնել կամ վնասել տունը, սակայն իր կամքին հակառակ` հանցագործությունն ավարտին չի հասցրել:

ՀՀ քրեական օրենսգրքի 34-185 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: