Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 4-ը, խարդախության` 6, խուլիգանության եւ յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 3 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության` 6, գողության եւ մարմնական վնասվածք հասցնելու` 5-ական, խուլիգանության եւ յուրացման 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: