ՌԴ կառավարության հանձնաժողովը հավանություն է տվել մի օրինագծի, որով պարզեցվում է ռուսալեզու արտասահմանցիներին ՌԴ քաղաքացիություն տրամադրելու գործընթացը, տեղեկացնում է ՌԴ կառավարության կայքը:
«Առաջարկվում է պարզեցնել ռուսաց լեզվի կրող արտասահմանյան քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց ՌԴ քաղաքացիություն տրամադրելու գործընթացը՝ գոյություն ունեցող քաղաքացիությունից հրաժարվելու կամ քաղաքացիության բացակայության պայմանով», — ասված է հաղորդագրությունում:
Մասնավորապես, առաջարկվում է լրացում կատարել ռուսական օրենսդրությունում եւ արտասահմանցիներին ռուսաց լեզու կրողների շարքում հաշվառելու կարգը սահմանել:
«Ծրագրվում է, որ օտարերկրացի քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին ռուսաց լեզվի կրող ճանաչելը կատարվելու է հարցազրույցի արդյունքներով, որն անցկացնելու է օտարերկրացի քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին ռուսաց լեզվի կրող ճանաչող հանձնաժողովը», — ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
ՌԴ ԴՄԾ-ի նախագիծը քննարկվելու է կառավարության նիստում:
Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու թեման հատկապես արդիական է դարձել Ուկրաինայի դեպքերին զուգահեռ, նշում է «ՌԻԱ Նովոստին»:



























