Քենիացի կաթոլիկ հովիվը թույլ չի տվել, որ եկեղեցում հոգեւոր ծառայություն անցնող կինը շարունակի իր գործունեությունը, քանի որ տաճար գալուց առաջ նա համարձակվել էր ներքնազգեստ հագնել: Հոգեւորականի խոսքով՝ իր հետեւորդները հավաքվելով հաղորդակցվելու աստծո հետ, պետք է «ազատեն մարմինն ու հոգին»: Այդ կանոնը հոգեւոր գործիչը վերջերս է սահմանել, հաղորդում է Metro-ն:
Նա կատաղել է, երբ նկատել է, որ կինը բացի վերնահագուստից ներքնազգեստ էլ է կրում: Նա սկանդալ է սարքել ու բղավել է, որ կինն «ամաչում է ազատ լինել աստծո առաջ», հաղորդում է Vesti.ru-ն:
Հետաքրքիր է, որ տղամարդկանց համար այդ կանոնը չի գործում: Հատկանշական է նաեւ այն, որ կանայք լսում ու հնազանդվում են նրա հարահանգին:



























