ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը ստացել է Ուկրաինայում կայացվող որոշումների լեգիտիմության վերաբերյալ Պետդումայի հարցումը եւ այդ առթիվ փորձաքննություն է սկսել:

«Նման հարցում ենք ստացել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անդամ երկրի խորհրդարանի պալատներից մեկից: Նման դիտարկումներ մենք սովորաբար անցկացնում ենք մեր կառույցում, դա մեր գործառույթներից է: Փորձաքննությունը, որի մասին նշված էր ուղերձում, կանցկացվի: Մենք ձեռնամուխ ենք լինում դիտարկմանը», - հայտարարել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների Ժողովրդավարության զարգացման, պառլամենտարիզմի եւ քաղաքացիների ընտրության իրավունքների պաշտպանության մոնիտորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Անդրեյ Բառանովը:

Նշենք, որ մարտի 1-ին ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը տեղեկացրել էր, որ հանձնարարել է դիմել ԱՊՀ ՄԽՎ՝ «Ուկրաինայում ընդունվող որոշումների եւ գործող օրենսդրական գործընթացների լեգիտիմության դիտարկման հարցով»: Բացի դրանից, Պետդումայի ստորին պալատի նախագահը Եվրոպայի խորհրդի հանձնաժողովի միջոցով  սահմանադրական իրավունքի խնդիրներով զբաղվող Վենետիկի հանձնաժողով հայց էր ուղարկել՝ «Գերագույն Ռադայի ընդունած որոշումների օրինականության հարցի վերաբերյալ», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: