Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները Եվրոպայի համար տնտեսական աղետի կվերածվեն: Այս մասին հայտարարել է Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազեւը:
«Եթե խոսենք ԵՄ-ի կողմից տնտեսական պատժամիջոցների մասին, ապա նրանց համար դա ընդհանրապես տնտեսական աղետի կվերածվի, քանի որ ռուսական գազի մատակարարումների դադարեցումը տեսանելի ապագայում չի կարող փոխհատուցվել: Դա կնշանակի Եվրոպայում էներգակիրների գնաճ, ինչը ձեռնտու է ամերիկացիներին», - նշել է Գլազեւը:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն հատուկ է ԵՄ-ին դրդում ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, որպեսզի ռուսական գազից ազատված տարածք ուղարկի իր գազը, որն այժմ արդյունահանում են սլանցային հանքավայրերում:
Սակայն, ըստ Գլազիեւի, Ռուսաստանի համար դա նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում միայն առավելություն կլինի, քանի որ ՌԴ-ն ավելի շատ գազ կվերամշակի երկրի ներսում եւ ավելի շատ քիմիական ապրանքներ կարտադրի:
«Կարծում եմ, որ մեր տնտեսության համար դա բավական լավ խթան կլինի՝ զբաղվել դիվերսիֆիկացիայով, զբաղվել վերամշակման խորացմամբ եւ մեր սեփական ինքնաբավ ֆինանսական համակարգով, որտեղ վարկի գլխավոր աղբյուրը կլինեն ոչ թե արտաքին փոխառությունները, այլեւ վարկերի ներքին աղբյուրները», - ասել է նա:



























