Ռոստելեկոմը, ընդառաջ գնալով բազմաթիվ բաժանորդների առաջարկներին եւ ցանկություններին, կրկնապատկում է Ինտերնետի արագությունը գիշերային ժամերին՝ էլ ավելի հասանելի դարձնելով գերարագ ինտերնետը գարնանային ամիսներին:
Մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Ինտերնետի 10 Մբ/վ, 14 Մբ/վ եւ 17 Մբ/վ արագությամբ սակագնային փաթեթների բոլոր բաժանորդների մոտ գիշերային ժամերին (01:00-09:00) Ինտերնետի արագությունը կկրկնապատկվի՝ դառնալով համապատասխանաբար 20 Մբ/վ, 28 Մբ/վ եւ 34 Մբ/վ:
22 Մբ/վ եւ 33 Մբ/վ Ինտերնետի արագությամբ Տրիո կոնստրուկտոր սակագնային փաթեթների բոլոր բաժանորդները նույնպես ակցիայի շրջանակներում կստանան կրկնակի արագություն գիշերային ժամերին՝ համապատասխանաբար 44 Մբ/վ եւ 66 Մբ/վ:
Ռոստելեկոմը կարեւորում է իր բաժանորդների կարծիքը՝ մշտապես հասանելի դարձնելով որակյալ ծառայություններն ու նոր հնարավորությունները ոչ միայն նոր, այլեւ գործող բաժանորդներին:




























