Ղրիմի թերակղզում ռուսական հատուկ նշանակության զորքերի գտնվելու մեկ օրը ռուսական տնտեսության համար 72 մլրդ դոլար է արժեցել:

Մոսկվայի միջբանկային արժութային բորսայի ինդեքսը  10,8% կամ 62,4 մլրդ դոլար է  կորցրել, իսկ ԿԲ-ն 10 մլրդ դոլար է ծախսել ռուբլու փոխարժեքը պահելու համար, հայտնում է rbc-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ РТС-ի ինդեքսը մարտի 3-ին փլուզվել է 12,01%-ով:

Նշվում է, որ Մոսկվայի բորսայում սակարկությունները փլուզմամբ են սկսվել: Մոսկվայի միջբանկային արժութային բորսայի ինդեքսը միանգամից ընկել է 4,63%-ով, մինչեւ 1377,86 կետով:

«Բացմանը գնումներ ընդհանրապես չեն եղել, ավելի ուշ մենք նկատեցինք, որ   սկսեցին սպեկուլյացիաներով ձեռք բերել РТС-ի արժեթղթեր: Կեսօրին սկսեցին գնել անհատական թողարկողներինը՝ պահանջարկ ունեին «Տրանսնեֆտը», «Դիքսին», «Գազպրոմը» եւ «Սբերբանկը», — ասում է խոշոր ներդրումային տան ավագ վաճառողը: Ըստ նրա՝ վաճառում էին արտասահմանցի ներդրողները, գնում՝ ռուսականները: «Արտասահմանցիները վաճառքի էին հանել զամբյուղներով ամեն ինչ: Ամենից  շատ էներգետիկան էին վաճառում»:

Ռուսական բաժնետոմսերի շուկայից արտասահմանյան ներդրողների վախեցած փախուստը կապված է Ուկրաինա զորքեր մտցնելու հետ, որը մեկ օրվա մեջ փլուզման էր հասցրնել արժեթղթերի շուկան՝ Սոչիի Օլիմպիադայի ծախսերը գերազանցող ծավալի չափով, հայտնում է rosbalt.ru-ն: