Քեթի Լիչը, մարտի 1-ից  փոխարինելով ամուսնուն՝ Ջոնաթան Էյվսին, կրկին ստանձնել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականությունները:

Այս անգամ Քեթի Լիչը կմնա որպես դեսպան մինչեւ պաշտոնավարման ավարտը:

Այս առիթով Ջոնաթան էյվսն ասել է. «Փետրվարի 28-ին ես վերջին անգամ փոխանցեցի դեսպանի պաշտոնը Քեթիին: Սա նաեւ պաշտոնապես իմ վերջին աշխատանքային օրն էր Միացյալ Թագավորության  դիվանագիտական ծառայությունում: Քեթին կշարունակի կատարել դեսպանի իր պարտականությունները մինչ մեր պաշտոնավարման ժամկետի ավարտը, իսկ ես կաջակցեմ նրան այդ գործում՝ հոգ տանելով ընտանիքի մասին միեւնույն ժամանակ փնտրելով մասնագիտական նոր նվաճումներ: Շնորհակալություն բոլորին ովքեր օգնեցին ինձ Հայաստանում իրականացնել արդյունավետ գոծունեություն թե՛ մասնագիտական, թե՛ անձնական տեսանկյունից»:

«Թիմ դեսպանների աշխատանքը հիանալի փորձ էր երկուսիս համար: Ես շատ հպարտ եմ այն արդյունքի համար, որին մենք հասել ենք վերջին երկու տարիների ընթացքում: Կարծում եմ՝ մենք ապացուցեցինք, որ աշխատանքային այս ձեւաչափը արդյունավետ էր: Ամեն չորս ամիսը մեկ փոխարինելով իրար, լեցուն նոր գաղափարներով եւ շնորհիվ մեր դեսպանատան հիանալի թիմի մենք 2013-ը դարձրեցինք Բրիտանիա-Հայաստան հարաբերությունների լավագույն տարին: Ես հակված եմ պահել այս դրական ընթացքը եւ շարունակել աշխատել նոր նախաձեռնությունների վրա»,- ասել է Քեթի Լիչը:

Հիշեցնենք, որ Ջոնաթան Էյվսն ու Քեթի Լիչը համատեղության կարգով որպես թիմ դեսպաններ Հայաստանում իրենց գործունեությունն են սկսել 2012թ-ի հունվարից: